211652_close_icon
views-count65022 դիտում article-date 16:54 19-01-2015

Երևանից ոստիկանության մեծ թվով ուժեր ժամանում են Գյումրի. Գյումրիում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ: Այս պահին ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ 1 տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենաներով գտնվում են Կաթնաղբյուր գյուղի տարածքում և ժամանակավոր դադարից հետո շարունակեցին իրենց ուղղությունը դեպի Գյումրի: *** 17:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը Գյումրիից հայտնեց, որ քաղաք է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: *** 18:30 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ժամանեցին ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը, Անուբախ Համբարյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Գյումրի է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի հետ շրջում են Գյումրիով և ստուգում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայությունը: Քիչ առաջ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը վարչության մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ Ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին և ոչ մի արտառոց բան Գյումրիում տեղի չի ունենում և սա ոստիկանության ղեկավարության հերթական այցն է Շիրակի մարզ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր