211652_close_icon
views-count2309 դիտում article-date 20:19 26-06-2015

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Բաղրամյան պողոտա. ոստիկանական նոր ուժեր են բերվում

Այս պահին Բաղրամյան պողոտայում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, ինչպես նաև Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Ինչպես փոխանցում է S[color=#CC0000]HMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանության նոր ուժեր են բերվում Բաղրամյան պողոտա: Ցուցարաները հուսով են, որ ուժ չի կիրառվի եւ նշում, որ անգամ այդ դեպքում իրենց նախապես պետք է զգուշացնեն: Իսկ Մաշտոցի պողոտան փակած ցուցարարները արդեն երթով շարժվում են Բաղրամյան պողոտա: Նշենք, որ այսօր ցուցարարների թիվը երեկվանից եւ նախորդ օրերից շատ է, իսկ այս չորս օրերի ընթացքում Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերը երբեք այդքան շատ չեն եղել եւ դեռ ավելացվում են: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր