211652_close_icon
views-count26584 դիտում article-date 17:37 19-01-2015

Ռուս ժամկետային զինծառայող ստահակի կողմից վիրավորված Ավետիսյանների միակ ժառանգը` վեց ամսական Սերյոժան էլ մահացավ. նա ապրելու համար պայքարեց 7 օր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով է հայտնում այս տեղեկությունը եւ իր ցավակցությունը հայտնում Ավետիսյանների հարազատներին եւ ամբողջ հայությանը, քանի որ այս ընտանիքի վիշտը ամբողջ հայության վիշտն է: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ այսօր` հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցում են հիվանդանոցից: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար»: ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայություն Հունվարի 12-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էինք[/url], որ այդ օրը ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:

Նմանատիպ նյութեր