211652_close_icon
views-count12326 դիտում article-date 16:34 14-01-2015

Լարված իրավիճակ՝ Գյումրիում. քաղաքացիներն արդարացիորեն պահանջում են ռուս ժամկետային զինծառայող ստահակի հանձնումը

Այսօր՝ հունվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին սպանելու դեպքի հետ կապված տեղի է ունենում ավտոերթ, որին մասնակցում է 200-ից ավելի ավտոմեքենա: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երթի մասնակիցները ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ արդարացիորեն պահանջում են սպանությունն իրականացրած 102-րդ ռազմաբազայի ստահակ զինծառայողի գործի քննությունը հանձնել հայ իրավապահներին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիներին է միացել Շիրակի թեմի առաջնորդը: Հյուպատոսարանի դիմացի ճանապարհը փակվել է: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Երթի մասնակիցները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է «Ես եմ Ավետիսյանների ընտանիքը»: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր