211652_close_icon
views-count6508 դիտում article-date 11:36 20-01-2015

Շիրակի մարզպետը՝ փոքրիկի Սերյոժայի հուղարկավորության և Գյումրիում տիրող իրավիճակի մասին

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` հունվարի 20-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին, ժամը 13:00-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Խոսելով Գյումրիում տիրող իրավիճակի մասին՝ ասաց, որ իրավիճակն այժմ անհամեմատ հանգիստ է: Մարզպետից նաեւ տեղեկացանք, որ Շիրակի մարզպետարանը եւ Գյումրիի քաղաքապետարանն են զբաղվելու փոքրիկի հուղարկավորության հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերով եւ հոգալու են բոլոր ծախսերը: Մինչեւ այդ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: «Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փոքրիկի առողջական վիճակը վատացել է. խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը և որոշվել էր կատարել պերիտանալ դիալիզ:

Նմանատիպ նյութեր