211652_close_icon
views-count9402 դիտում article-date 12:34 21-02-2015

Գյումրիի ոճրագործությունից 40 օր է անցել, բայց սա այն վերքը չէ, որ ժամանակը կսպիացնի. Շիրակի մարզպետը՝ Գյումրիում տիրող մթնոլորտի մասին

Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացված ոճրագործությունը այն դեպքը չէ, որ ժամանակը վերքը սպիացնի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը նշեց, որ սա տարբերվում է բոլոր հանցագործություններից եւ ոճիրներից: Միաժամանակ ավելացրեց, որ այս ամենով հանդերձ՝ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունն անձնականացրած հայությունը եւ գյումրեցիները իրենց մեջ ուժ գտան շարունակելու բնականոն կյանքը: «Բարեբախտաբար, ոչ մի արտառոց բան չկա: Յուրաքանչյուրն իր գործով է զբաղված>,- ավելացրեց Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ քննչական խումբն աշխատում է եւ այս շաբաթ էլ հանդիպում են ունեցել Ավետիսյանների հարազատների հետ: Մազպետը նշեց նաև, որ ինքն էլ պարբերաբար հանդիպում է Ավետիսյանների հարազատների հետ: Ի դեպ, Ավետիսյանների ընտանիքի քառասունքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել են Շիրակի մարզպետարանը եւ Գյումրիի քաղաքապետարանը: Ինչպես ավելի վաղ Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Գյումրի էին ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ դատական բժիշկը եւ տեղի շտապօգնության բրիգադները: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաեւ, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան եւ Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգերով: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր