211652_close_icon
views-count15677 դիտում article-date 12:56 20-01-2015

Հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Սուրենն ընտանիքի միակ տղան էր. ողջ գյուղը նրա ընտանիքի հետ սգում է զինծառայողի անժամանակ մահը

Հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Սուրեն Փիլոսյանը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանը: Սուրենը իրենից փոքր 1 քույր ունի, ով դպրոցական է: Գյուղապետըը փոխանցեց, որ զոհվածի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում: Ծնողները զբաղվում են հողագործությամբ, իսկ Սուրենին 6 ամիս էր մնացել ծառայությունը ավարտելու համար: «Ծնողներին առավոտյան ենք հայտնել կատարվածի մասին:Շատ վատ վիճակ է: Ամբողջ գյուղն է նրանց հետ սգում Սուրենի անժամանակ մահը»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տ[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40291/]եղեկացրել էինք[/url], որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Նշել էինք նաեւ, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

Նմանատիպ նյութեր