2590 դիտում
20:08 20-01-2015
Ոճրագործի կողմից սպանված Ավետիսյանների հոգիների հանգստության համար Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում եւ Ազատության հրապարակում եւս հոգեհանգստյան պատարագ մատուցվեց
Ոճրագործի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար այսօր` հունվարի 20-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում եւս հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Սուրբ Սարգիս եկեղեցի քաղաքացիների հոսքը չէր դադարում, ովքեր անգամ մեծ ցանկության դեպքում չէին կարողացել այցելել Գյումրի՝ փոքրիկի հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար, շտապում էին Սուրբ Սարգիս եկեղեցի եւ արցունքն աչքերին աղոթում Ավետիսյանների ընտանիքի եւ փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար:
Ազատության հրապարակում եւս հոգեհանգստյան կարգ մատուցվեց՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան Առաքելյանի կողմից:Հավաքվածները ոչ միայն աղոթեցին Ավետիսյանների հոգու հանգստության համար, այլեւ եկեղեցու երգչախումբը փոքրիկ Սերյոժայի համար օրօրոցային երգեց:
Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խորը վշտով [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/19/40202/]հայտնել էր[/url], որ հիվանդանոցում մահացել է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը: Փոքրիկ Սերյոժան ապրելու համար պայքարեց 7 օր: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ հայտնել էին, որ հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
«Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»,- փոխանցել էին հիվանդանոցից:
Այսօր` հունվարի 20-ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40338/]տեղի ունեցավ[/url] փոքրիկի հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին:
Նմանատիպ նյութեր
20543 դիտում
19:53 16-02-2019
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված