211652_close_icon
views-count2130 դիտում article-date 09:57 21-01-2015

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ

«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, շարունակում է կադրային փոփոխություններ անել: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազգականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը: Հիշեցնենք, որ գորիսեցները նույնիսկ բաց նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի, Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ: Նրա հոբբին առևտուրն է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր