6800 դիտում
09:06 30-07-2015
Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր արդեն ակնհայտ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մայիսի 4-ին սուտ էր խոսում, երբ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասում էր, թե իր որդին կապ չունի մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրներին ծեծելու պատմության հետ: Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ հավաստիացրել էր, թե իբր իր որդին` Տիգրան Խաչատրյանը, այդ միջադեպի ժամանակ Երևանում է եղել: Բայց այսօր նրա որդին այդ գործով կալանքի տակ է, ինչը նշանակում է, որ մարզպետը ստում էր:
Եվ այն փաստը, որ պաշտոնյան կարող է անկաշկանդ սուտ խոսել, վտանգավոր է ինչպես ՀՀ քաղաքացիների, սյունեցիների, այնպես էլ նրա գործընկեր պաշտոնյաների համար: Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պետք է որ մտահոգի այն փաստը, որ իրենց կուսակից ընկերն առանց կաշկանդվելու ստում է՝ մոլորեցնելով նաև իրենց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2356 դիտում
10:48 10-06-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. Ժողովուրդ
8011 դիտում
12:23 25-09-2014
Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
2127 դիտում
09:57 21-01-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»