211652_close_icon
views-count1164 դիտում article-date 16:51 21-01-2015

Ավստրալիան անհանգստացած է մեթամֆետամինի ապօրինի տեղափոխմամբ

Ավստրալիայի մաքսային դեպարտամենտը հայտարարել է, որ երկրում կտրուկ աճել է մեթամֆետամին տեսակի թմրանյութի անօրինական տեղափոխումը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ըստ մաքսային ծառայության տվյալների, վերջին 10 տարվա ընթացքում առգրավված թմրամիջոցի ծավալը 10 անգամ մեծացել է: Ավտրալիան աշխարհում մեթամֆետամինի օգտագործմամբ երկրների առաջին շարքերում է: 13 տարեկանից բարձր ավստրալացիների 7%-ը խոստովանել է, որ կյանքում գոնե մեկ անգամ փորձել է այն: Այս թմրամիջոցը Ավստրալիա է հասնում Հարավ-Արևելյան Ասիայից կամ այն անօրինական կերպով ստանում են լաբորատորիաներում: Ի դեպ՝ մեթամֆետամինը հանդիսանում է կախվածության առաջացման չափազանց բարձր ներուժով հոգեխթանիչ, ինչի հետևանքով էլ դասվում է հոգեմետ նյութերի շարքին:

Նմանատիպ նյութեր