1383 դիտում
23:10 21-01-2015
Ֆրանսիացի մասնագետները Գեղարքունիքում տուրիզմի զարգացման ծրագրեր են մշակում
Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի գլխավոր խորհրդի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված ապակենտրոնացված համագործակցության հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ֆրանսիական Աֆրադ տուրիստական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին եւ Սեբաստիան Ֆավեյեին:
Քննարկվեցին Գեղարքունիքի մարզի տուրիզմի ոլորտի զարգացման հետ առնչվող մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը վերաբերում էր Գեղարքունիքի մարզ մտնող երեք ուղղություններում նոր, ավելի գրավիչ ցուցանակների տեղադրմանը, որի գաղափարն ու էսքիզն առաջարկել է ֆրանսիական կողմը: Դրական արձագանքելով ֆրանսիական կողմի առաջարկին՝ մարզպետը միաժամանակ նշեց, որ երեք կողմերից Գեղարքունիքի մարզ մտնող մուտքերի հին ցուցանակները նորերով փոխարինելու գործընթացը պետք է անցնի օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:
ՙՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ստանալու դեպքում, հնարավոր է պատվիրել նախագիծ, կատարել ճարտարապետի եւ դիզայնի ընտրություն, ինչի համար որոշակի ժամանակ է հարկավոր՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Երկրորդ խնդիրը վերաբերում էր Սեւանի թերակղզու տարածքում Գեղարքունիքի մարզի գրավչությունները ներկայացնող շարժական տուրիստական գրասենյակի բացմանը: ՙՑանկալի կլինի, որ այն բացվի եւ գործի այս տարվա տուրիստական սեզոնի սկզբից, չորս ամիս աշխատի առանց ընդհատումների եւ ունենա հաստիքային աշխատող՚,-առաջարկեց Մարտին Շալինյեն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ Սեւանի քաղաքապետարանի հետ կարգավորվում են ինչպես տարածքի հատկացման, այնպես էլ տեխնիկական մյուս հարցերը:
Երրորդ խնդիրը վերաբերում էր 2012 թվականին նույն կազմակերպության կողմից հրատարակած ՙԳեղարքունիքի մարզի ուղեցույց՚-ի վերամշակմանը եւ առցանց տեղադրմանը, որի իրականացման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարական:
Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
22:46 16-12-2014
Տավուշում տուրիզմի զարգացման ծրագրեր կիրականացվեն
1823 դիտում
20:59 30-01-2015
Գեղարքունիքում Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր կիրագործվեն
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված