1826 դիտում
20:59 30-01-2015
Գեղարքունիքում Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր կիրագործվեն
Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում գրասենյակի տնօրենը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով Համաշխարհային բանկը շարունակում է դրամաշնորհային ծրագրեր իրականացնել համայնքներում:
Ըստ տեղեկացման` ծրագրի առաջին բաղադրիչով մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են հանդես գալ նախաձեռնություններով, և հեռանկարային ու արտահանման պոտենցիալ ունեցող ծրագրերը կմասնակցեն բանկի կողմից սահմանված 8-50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային մրցույթներին: Ծրագրի 2-րդ բաղադրիչը նախատեսում է հեռագնա արոտների ջրարբիացում` 5 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով, և գյուղմեքենաների և մեխանիզմների տրամադրում` 20 տոկոս համաֆինանսավորմամբ:
Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց ծրագրերի ընտրության հարցում ուշադրությունը կենտրոնացնել վերամշակող ձեռնարկությունների հիմնման և սպանդանոցների կառուցման վրա, ինչը բխում է մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված առաջարկներից: Մարզի ղեկավարն առաջարկեց նաև 1 շաբաթյա ժամկետում անցկացնել համայնքային ժողովներ և դրանց արդյունքում պահանջվող չափորոշիչներին համապատասխան առաջարկությունները և ընտրված համայնքների ցանկը ներկայացնել ծրագրերի իրականացման գրասենյակ:
Նմանատիպ նյութեր
1383 դիտում
23:10 21-01-2015
Ֆրանսիացի մասնագետները Գեղարքունիքում տուրիզմի զարգացման ծրագրեր են մշակում
2507 դիտում
12:01 07-12-2018
ԵՄ-ի աջակցությամբ Շիրակի և Լոռու մարզերում զարգացման ծրագրեր են իրականացվում