4534 դիտում
13:34 22-01-2015
Հայաստանի շախմատի առաջնություն. վերջին տուրից առաջ կանանց և տղամարդկանց մրցաշարերում լարվածությունը հասել է գագաթնակետին
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի մրցաշարերը մոտենում են ավարտին:
Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնության ամենաիրական հավակնորդներն են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը, որոնք խաղացված 8 տուրերից հետո ունեն 5.5-ական միավոր և մոտակա մրցակիցներ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանին և Զավեն Անդրիասյանին գերազանցում են 1 միավորով:
Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, որը խաղացված 8 տուրերից հետո վաստակել է 6 միավոր: Նրանից կես միավորով է ետ մնում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը՝ 5.5 միավոր, իսկ մնցաց մասնակիցներն ունեն ավելի ցածր միավորներ: Երկու մրցաշարերում էլ այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները:
Նմանատիպ նյութեր
1074 դիտում
17:00 31-08-2022
Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը կես միավոր է զիջում առաջատարին
6632 դիտում
17:49 09-12-2015
Պաշտպանության նախարարը բարձրաձայնում է, որ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին
1196 դիտում
23:59 26-07-2022
Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները Հնդկաստանում կմասնակցեն շախմատի 44-րդ օլիմպիադային
Այս բաժնից
1411 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1216 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում