9510 դիտում
13:34 22-01-2015
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն արդյո՞ք չի տեսնում քաղաքի կենտրոնում առաջացած «դամբարանափոսը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի սրտում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիմաց, տևական ժամանակ է, ինչ դագաղ հիշեցնող փոսն իսկական պատուհաս է դարձել երևանցիների համար:
Հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ օր չկա, որ այդ մարդաբոյ նստվածքի պատճառով մարդիկ չընկնեն, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, եթե մի օր բարեհաճի այդ հատվածով անցնել, գուցե մատը մատին խփի՞ և վերացնե՞ն թերությունը, հակառակ դեպքում ինչքան էլ հայտարարեն, թե Երևանը մեր տունն է, մեր սիրտը ցավում է Երևանի համար, նման պատկերը այլ բան է հուշում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+