211652_close_icon
views-count7353 դիտում article-date 19:43 24-01-2015

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի փոխարեն «դամբարանափոսը» վերացնում է Երևանի քաղաքապետարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունվարի 22-ին տեղեկություն էր հրապարակել, որ Երևանի սրտում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիմաց առաջացած «դամբարանափոսը» մի իսկական պատուհաս էր դարձել քաղաքացիների համար, ու եղել էին անգամ դեպքեր, որ առաջացած փոսի պատճառով քաղաքացիները սայթաքել և մարմնական վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո բնակիչները ահազանգեցին, որ հրապարակումից անմիջապես հետո նշված վայր է ժամանել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով տեղում բնակիչներին հանդիպելով՝ հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ և իր անմիջական վերահսկողությամբ, կարճ ժամանակում «դամբարանափոսը» կվերանա: Այսօր՝ հունվարի 24-ին, արդեն նշված հատվածում շինբրիգադը աշխատանքներ է կատարում, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մի քանի օրվա ընթացքում նշված հատվածը հետիոտների համար կդառնա անվտանգ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/22/40561/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի սրտում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիմաց, տևական ժամանակ էր, ինչ դագաղ հիշեցնող փոսն իսկական պատուհաս էր դարձել երևանցիների համար: Հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնել էին, որ օր չկա, որ այդ մարդաբոյ նստվածքի պատճառով մարդիկ չընկնեն, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, եթե մի օր բարեհաճի այդ հատվածով անցնել, գուցե մատը մատին խփի՞ և վերացնե՞ն թերությունը, հակառակ դեպքում ինչքան էլ հայտարարեն, թե Երևանը մեր տունն է, մեր սիրտը ցավում է Երևանի համար, նման պատկերը այլ բան է հուշում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր