211652_close_icon
views-count2077 դիտում article-date 09:46 23-01-2015

ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ անցած տարվա հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել են, թե ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու: Ընդ որում երկուսն էլ դա հայտարարում էին մեծ խանդավառությամբ և ներկայացնում էին որպես Հայաստանի ԵՏՄ–ին անդամակցելու խիստ դրական ազդեցություն: Սա բավականին ոգևորել էր մեր գործարարներին, որովհետև սահմանի վրա վճարվող ԱԱՀ-ն հենց «գլխանց» 20%-ով թանկացնում է ներկրվող ապրանքի գինը և ստիպում ներմուծողներին հսկայական գումարներ սառեցնել երկար ժամանակով: Երեկ, սակայն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը հօդս է ցնդեցրել այդ ոգևորությունը: ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու: Ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչև ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը։ Այսինքն՝ նախկին 10 օրը փոխարինվել է մինչև 50 օրով, այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր