4259 դիտում
15:31 15-03-2016
ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ից գանձնված գումարները ձևակերպեք պետական պարտք և մարեք 5-10 տարիներին. Հ. Բագրատյանի առաջարկը կառավարությանը
Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված ԵՏՄ տարածքից ՀՀ ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող 20 տոկոս հարկի գանձման ԱԱՀ-ի չեղարկման նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարությանը առաջարկեց` եթե բյուջեում փող չկա՝ ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ապօրինի գանձված 20 տոկոսի գումարները մարդկանց վերադարձնելու, ձևակերպեք պետական պարտք և մարեք 5-10 տարիների ընթացքում:
«Այլապես դա մշտապես մնալու է հարց»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Նկատենք, որ միայն 2014 թվականին այդ ԱԱՀ-ի գումարը կազմել է 44 միլիարդ դրամ:
Հրանտ Բագրատյանն իր ելույթը սկսեց՝ ասելով.«Անկախ նրանից, թե մեզանից ով ինչ է մտածում ԵՏՄ-ի մասին, այն իրողություն է, ԵՏՄ-ն լավն է, թե վատն է, մենք հիմա դա չենք քննարկում, պիտի ասեմ, որ դեռևս անցյալ տարի բյուջետային քննարկումների ժամանակ բարձրացվեց հարցը, թե ինչու են որոշ ապրանքներ հարկվում են ավելացված արժեքի հարկով»,-հիշեցրեց նա:
Նրա համար անհասկանալի է, թե ինչու՞ ԱՀՀ-ն հարկվում ԵՏՄ-ից ներկրվող մեկ մեքենայի համար, ոչ թե 2-3:
Հրանտ Բագրատյանը նկատեց. «Եթե խոսքը վերաբերում է միայն անձնական օգտագործման մեքենաներին, ապա պետք է տակը `գրենք` մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային քանակություն, որ էս խառը չլինի»:
Ինչպես ներկայացրել էր իր ելույթում նախագծի համար հարակից զեկուցող ճանաչված ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, 2014 թվականից սկսած 11 անգամ աճել է ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների թիվը: Ինչու իշխանությունները միայն ռուսական կողմի հայտարարությունից հետո որոշեցին չեղարկել որոշումը, երբ ԵՏՄ պաշտոնյա Տատյանա Վոլովայան հայտարարեց, որ դա ապօրինի է: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ հարցը շատ տեղին է և հավելեց, որ պետությունը բյուջեի շահը հաշվի առնելով չի սահմանափակել այդ դրույթը:
Նմանատիպ նյութեր
6757 դիտում
14:48 25-02-2016
Կառավարությունն արտահերթ հաստատեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների ԱԱՀ-ն հանելու նախագիծը
16249 դիտում
12:42 10-03-2016
20 տոկոսանոց ԱԱՀ-ն ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների վրայից վերջապես հանվեց
2077 դիտում
09:46 23-01-2015
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից ԱԱՀ-ն կգանձվի. ՀԺ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված