211652_close_icon
views-count1092 դիտում article-date 20:09 23-01-2015

Անվճար հետազոտություններ՝ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում

ՀՀ Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Առողջապահության նախարարության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի տարածքային կազմակերպության նախաձեռնությամբ Նոր Գեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնում կազմակերպվել է կանանց անվճար հետազոտություններ: Նոր Գեղի եւ Արգել համայնքների շուրջ 60 բնակիչների համար այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել հետագա բուժման կուրսեր կազմակերպելու նկատառումներով:Առողջապահական այս ձեռնարկին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Պապոյանը: Նոր Գեղի եւ Արգել համայնքների բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել այս ծրագրի իրականացման համար: Իսկ նախաձեռնության հեղինակները վստահեցրել են, որ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ընդգրկելով մարզի այլ համայնքներ եւ առողջապահական այլ բնույթի հետազոտություններ եւս:

Նմանատիպ նյութեր