211652_close_icon
views-count17816 դիտում article-date 20:49 23-01-2015

325 կմ/ժ արագությամբ ընթացող Lamborghini-ի վարորդը կորցնում է ղեկի կառավարումը. տեսանյութ

Վենգրիայում գրանցվել է առաջին ճանապարհատրանսպորտային պատահարը՝ թանկարժեք Lamborghini-ի մասնակցությամբ: Հունգարիայի ճանապարհային ոստիկանությունը տվյալ ավտովթարի տեսանյութը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, նախօրեին հրապարակել է համացանցում: Նադկանիժա քաղաքի M7 մայրուղում 602 ձիաուժ հզորությամբ Lamborghini Huracan-ի արագությունը վարորդն հասցրել է 325 կմ/ժ-ի և կորցրել ղեկի կառավարումը, ինչի հետևանքով մեքենան հարվածելով ճանապարհի երկաթյա արգելապատնեշին՝ դուրս է թռել ձորակ և այրվել: Չնայած այն հանգամանքին, որ մեքենան լուրջ վնասվել է՝ վարորդը հասցրել է դուրս բերել ուղևորին, ինչից ակնթարթ հետո մեքենան բռնկվել է: «Lamborghini Huracan-ի վարորդն ու ուղևորը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Ըստ Վենգրիայի ճանապարհային ոստիկանության, վարորդը գերազանցել է սահմանված արագությունը գրեթե 200 կմ/ժ-ով: Ընկերներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և կիսվում են մտերիմների հետ «դժոխային» ուղևորության մանրամասներով: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր