211652_close_icon
views-count2085 դիտում article-date 16:43 24-01-2015

Առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ մեղադրվողը բերման ենթարկվեց Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 23-ին, ժամը 19.20-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ գոտուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արթուր Ֆ.-ն, որը 2014 թ. հունիսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր