211652_close_icon
views-count2535 դիտում article-date 17:08 24-01-2015

Յայա Տուրեն իր կարիերան կարող է շարունակել «Ինտեր»-ում

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն իր կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ը, հայտնում է Football Italia-ն: Կոտ-դ'Իվուարի հավաքականի ավագը վերջերս հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի որոշել, թե որտեղ է իր կարիերան շարունակելու: Մինչ այդ Տուրեն ակընարկել էր ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը: Աֆրիակացու պայմանագիրը անգլիական թիմի հետ ավարտվում է 2017 թվականի հունիսին: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո: Ավելացնենք, որ ներկայումս «Ինտեր»-ը գլխավորում է Ռոբերտո Մանչինին, ով Տուերի հետ ծանոթ է «Մանչեսթեր Սիթի»-ում համատեղ աշխատանքի տարիներից:

Նմանատիպ նյութեր