211652_close_icon
views-count4396 դիտում article-date 21:28 20-09-2016

Խոսեպ Գվարդիոլա. Քանի դեռ Սելյուկը ներողություն չի խնդրել, Յայա Տուրեն չի խաղա «Մանչեսթեր Սիթիում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատել է թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկին, որը խիստ բացասաբար էր արտահայտվել Գվարդիոլայի հասցեին: «Ինձ համար ծանր էր, երբ Տուրեին չհայտավորեցի Չեմպիոնների լիգայում: Ես ճանաչում եմ Յայային, նա լավ տղա է: Սակայն նրա գործակալի խոսքերից հետո Յայան խաղից դուրս մնաց, քանի դեռ Դմիտրի Սելյուկը հրապարակավ ներողություն չի խնդրել ինձանից, թիմից, խաղացողներից: Նոր դրանից հետո Յայա Տուրեն կաշխատի ընդհանուր խմբում, նա ԱՊԼ-ում խաղալու հնարավորություն կունենա: Եթե ամեն մի գործակալ, որի հաճախորդը պարբերաբար չի խաղում, անընդհատ շաղակրատի մամուլով, ես դրա հետ հաշտվողը չեմ: Քանի դեռ ներողություն չի խնդրել, Յայան չի խաղա: Նա ոչ մի շանս չի ունենա», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր