211652_close_icon
views-count1340 դիտում article-date 16:06 25-01-2015

Սիրիայում ավիահարվածների հետեւանքով բնակիչներ են մահացել

Սիրիայում՝ Դամասկոսի շրջակայքում գտնվող մի գյուղում տեղակայված իսլամիստների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են հասցվել, ինչի հետեւանքով 32 խաղաղ բնակիչ է մահացել: Տեղեկություններ կան, որ մահացածներից 5-ը երեխաներ են: Հիշեցնենք, որ Սիրիայի եւ Իրաքի մեծ մասը գրավել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որի դեմ պայքարում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: Վերջինիս օդուժն էլ պարբերաբար ավիահարվածներ է հասցնում ջիհադիստների դիրքերին:

Նմանատիպ նյութեր