Եմենում խաղաղ բնակիչներ են զոհվել արաբական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով
Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենի կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, հաղորդում է Xinhua գործակալությունը։
«Ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Ալ-Միզեիդ շրջանում գտնվող բնակելի տներին։ Զոհվածներից երկուսը կանայք են»,-հայտնել է ականատես պաշտոնյան։
Բացի զոհերից, կան նաև վիրավորներ։ Գործակալության տվյալներով՝ միայն վերջին շաբաթում ավիահարվածները խլել են 25 մարդու կյանք։