1197 դիտում
17:13 27-01-2015
Ճապոնացի պատանդին հնարավոր է՝ փոխանակեն կին-ահաբեկչի հետ
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ վերցված ճապոնացուն Հորդանանի բանտում գտնվող կին-ահաբեկչի հետ փոխանակելու տարբերակը:
Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հայտարարել է, որ երկրի համար մարդկային կյանքը ամենակարեւոր արժեքներից է, այդ պատճառով էլ այդ հարցում սերտ գործակցում են Հորդանանի հետ:
Ավելի վաղ իսլամիստները հրապարակել էին տեսանյութ, որում պատանդներից մեկը՝ Քենդզի Գոթոն, ցույց է տալիս սպանված հայրենակցի՝ Հարունա Յուկավայի դիի լուսանկարը: Ճապոնիայի իշխանությունների խոսքով՝ տեսանյութը կեղծված է: Զինյալներն առաջարկել են ողջ մնացած Գոթոյին փոխանակել կին-ահաբեկիչ Սաջիդա ար-Րիշավվի հետ:
Նմանատիպ նյութեր
13956 դիտում
10:14 01-02-2015
Իսլամիստները գլխատել են ճապոնացի պատանդին
1171 դիտում
16:43 25-02-2024
Իրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալել
2046 դիտում
21:12 10-12-2014
Իսլամիստներն ազատ են արձակել վերջին ֆրանսիացի պատանդին. տեսանյութ
Այս բաժնից
424 դիտում
17:00 26-10-2024
Հարիսը չի կարողանում ուղիղ պատասխաններ տալ, նա պետք է IQ թեստ հանձնի․ Թրամփ
511 դիտում
16:11 26-10-2024
Վրացական Փոթի քաղաքում աշխատանքի ժամանակ մահացել է ընտրական հանձնաժողովի աշխատակիցը
520 դիտում
15:42 26-10-2024
Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» փոթորիկը․ տուժածների թիվը գերազանցում է 4,4 միլիոնը