211652_close_icon
views-count3771 դիտում article-date 15:11 27-01-2015

Իրանը Ռուսաստանից C-300 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի կատարում է ակնկալում

Ria Novosti-ին տված հարցազրույցում ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ Թեհրանը Մոսկվայից ակնկալում է C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագրի կատարում: «Իրանը նախկինի պես գտնում է, որ պայմանագիրն օրինական հիմքով է կնքվել և պատժամիջոցների տակ չպետք է հայտնվի: Նախ՝ այն ստորագրվել է պատժամիջոցվների սահմանումից առաջ, և երկրորդ՝ այն պաշտպանական, այլ ոչ մարտական համակարգ է: Իրանը դեռ սպասում է այդ մատակարարումներին: Եվ մենք հույս ունենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Թեհրան կատարած այցը լավ նշան է: Այդ հարցի շուրջ բանակցություններն անընդմեջ են տարվել, որպեսզի մատակարորումն իրականացվի»,-նշել է իրանցի դեսպանը:

Նմանատիպ նյութեր