211652_close_icon
views-count3089 դիտում article-date 14:48 21-01-2015

Մոսկվան և Թեհրանը կարող են վերսկսել C-300 ԶՀՀ-ների մատակարարման շուրջ բանակցությունները

Իրանը և Ռուսաստանը շուտով կվերսկսեն C-300 զենիաթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ բանակցությունները, որպեսզի հարթեն հարցի շուրջ ծագած տարաձայնությունները: Այս մասին հաղորդում է Jane’s-ը՝ հղում անելով Իրանի ՊՆ-ին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում: «Коммерсантъ» թերթն այդ առիթով գրում է, որ ԶՀՀ-ների մատակարարման մասին հանդիպումը եղել է դռնփակ: Ըստ թերթի աղբյուրի՝ այդ հարցում երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու համար մի քանի տարի կպահանջվի: Ավելի ուշ ՌԴ ՊՆ միջազգային համագործակցության վարչության նախկին ղեկավար Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, Իրան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Ռուսաստանը C-300 և C-400 ԶՀՀ-ներ մատակարարի Իրանին:

Նմանատիպ նյութեր