3009 դիտում
14:34 27-01-2015
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և անմրապնդմանը»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը իր հերթին նշեց, որ Իրանը մեծ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Իրանի արտգործնախարարը կարևորեց իրանահայ համայնքի դերակատարումը ինչպես երկրի զարգացման գործում, այնպես էլ՝ հայ-իրանական փոխգործակցության խորացման համար։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ վերահաստատելով երկուստեք պատրաստակամությունը՝ զարգացնելու մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը: Նախարարները համակարծիք էին, որ հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Բանակցությունների օրակարգում էին առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ արվեց համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը մշտապես կողմ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը։
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացում դրական միտումների վերաբերյալ, և հույս հայտնեց, որ խնդրի շուրջ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները ճանապարհ կհարթեն հարցի համապարփակ կարգավորման համար:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիս:
Նմանատիպ նյութեր
898 դիտում
14:54 27-01-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆին
1371 դիտում
17:00 20-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Զարիֆին
1337 դիտում
19:05 27-01-2015
Նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից