211652_close_icon
views-count19247 դիտում article-date 13:38 06-02-2016

ԱԺ պատգամավոր, Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը ումից ինչ ավտոմեքենա է նվեր ստացել, ինչու մեքենաներ ունենալով հանդերձ՝ մեքենա չի վարում եւ ավելին

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը թեեւ 3 ավտոմեքենա ունի, բայց ինքը մեքենա չի վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հավսեփյանը: Նա նշեց, որ մեքենա չվարելու հանգամանքը պայմանավորված չէ վախերով, այլ պարզապես սեր չունի եւ օգտվում է վարորդի ծառայությունից. այդպես իրեն ավելի հանգիստ է զգում: Նա մեքենաների հանդեպ այնքան անտարբեր է, որ անգամ համարանիշները մանրամասներոն չէր հիշում: «Այս պահին Corolla մակնիշի մեքենայից եմ օգտվում, թիվը չեմ հիշում, բայց կարծեմ 22 հազար դոլարով ենք ձեռք բերել: Թանկարժեք մեքենա էլ ունեմ՝ Toyota Land Cruiser: Դա էլ, կարծեմ, 60 հազար դոլարով էր: Տղաս էլ Toyota Camry է վարում»,- ասաց ԱԺ պատգամավորը: Իսկ առաջին ավտոմեքենան «24-10» է եղել, որը ծնողներից ստացված նվեր էր: «Պատահում է, որ ավտոտեսուչները կանգնեցնում են: Բայց շատ լավ իրարից բաժանվում ենք»,- ավելացրեց Ռ. Հովսեփյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է նրա ընտանիքին ցանկանալ էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներ եւ անփորձանք երթեւեկություն:

Նմանատիպ նյութեր