211652_close_icon
views-count4536 դիտում article-date 12:43 29-01-2015

Australia Open. եզրափակիչում կհանդիպեն Շարապովան և Սերենա Ուիլյամսը

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Շարապովան 6:3,6:2 հաշվով հաղթել է իր հայրենակցուհի Եկատերինա Մակարովային: Վճռորոշ մրցավեճում Շարապովան կմրցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսի հետ, ով իր հերթին կիսաեզրափակիչում պարտության է մատնել իր հայրենակցուհի Մեդիսոն Կիզին` 7:6 (7:5), 6:2: «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարի առաջին մրցաշրջանի մրցանակային ֆոնդը կազմում է 15,5 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր