211652_close_icon
views-count2610 դիտում article-date 16:56 30-01-2016

Australian open. Անգելիկա Կերբերը դարձավ չեմպիոն` եզրափակիչում սենսացիոն կերպով հաղթելով Սերենա Ուիլյամսին. տեսանյութ

Կանանց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 2016թ. չեմպիոն դարձավ գերմանացի Անգելիկա Կերբերը, որը եզրափակիչում խիստ ծանր պայքարում կարողացավ հաղթել լեգենդար ամերիկուհի, աշխարհի թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլյամսին` 6:4, 3:6, 6:4: Հանդիպումը տեւեց 2 ժամ 8 րոպե: Նշենք, որ Կերբերը իր կարիերայի 514 մրցամարտերում առաջին անգամ հաղթեց թենիսի առաջին ռակետին: Բացի այդ, նա դարձավ վերջին 16 տարիներին առաջին գերմանուհին, որը «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հաղթում է: Վերջին անգամ նման հաջողության հասել էր Շտեֆի Գրաֆը 1999 թվականին` դառնալով Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող: Նշենք, որ սա 28-ամյա Կերբերի առաջին նվաճումն էր «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր