211652_close_icon
views-count1060 դիտում article-date 14:39 29-01-2015

Հայոց բանակի օրվան նվիրված Հալեպում միջոցառում է տեղի ունեցել

Հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն: Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Վերջինս շեշտեց Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում: Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրին, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը:

Նմանատիպ նյութեր