211652_close_icon
views-count11601 դիտում article-date 18:36 29-01-2015

Օրենքով գող Անդրանիկ Սողոյանը` «Զապը», ազատ արձակվեց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու եւ այն չերկարացնելու հիմքով, այսօր՝ հունվարի 29-ին, Անդրանիկ Սողոյանը ազատ է արձակվել: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿՀ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ավելի վաղ` հունվարի 23-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/23/40689/]հայտնել էր[/url], որ իր տեղեկություններով հանցագործ աշխարհում հայտնի՝ օրենքով գող «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանը հունվարի 29-ին ազատ կարձակվի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստից հետո ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին անգամ դիմել էր նշված դատարան, որպեսզի ևս 2 ամսով դատարանը երկարացնի հանցագործ աշխարհում հայտնի՝ օրենքով գող «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի խափանման միջոց կալանքը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել էր, որ Ա. Սողոյանը կալանքի տակ կմնա մինչև հունվարի 29-ը, քանի որ արտասահմանից իրենց հարցման պատասխանները չեն ստացել ու եթե մինչ այդ պատասխանները չստանան՝ Ա. Սողոյանը ազատ է արձակվելու: 2014 թվականի հոկտեմբերի 30-ին էլ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նույն օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր նշված դատարան Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Նշված դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել էր կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա փաստաբանի միջնորդությունը: ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Սողոյանը դատարան էր բերվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության մեծ թվով աշխատակիցների և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի բակում էին գտնվում նաև Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ, որոնք հիմնականում արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով մեքենաներով էին: Դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում դատական կարգադրիչները, ստորաբաժանման պետ` Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ: Դատարանի բակում էր կայանված նաև Ա. Սողոյանին պատկանող Lexus մակնիշի 22 QQ 002 համարանիշի ավտոմեքենան: Լուսանկանրները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր