211652_close_icon
views-count3312 դիտում article-date 09:38 30-01-2015

Իրանը և «Վեցյակը» կարող են միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը ստորագրել մինչև մարտի վերջը

Իրանի և միջազգային «Վեցյակի» երկրների միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել մարտի վերջին, հաղորդում է Tass գործակալությունը: Հայտարարությունն արել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, հունվարի 29-ին Ստամբուլում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի փոխարտգործնախարարների հետ ունեցած 8,5 ժամ տևողությամբ բանակցություններից հետո: «Մեր գործընկերների կողմից իրատեսության և քաղաքական կամքի դրսևորման դեպքում բանակցություններում հաջողությունը շատ մոտ կլինի և մենք մինչև մարտի վերջը կկարողանանք համաձայնագիրը ստորագրել»,-ասել է Արաղչին լրագրողների հետ ունեցած հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր