211652_close_icon
views-count1306 դիտում article-date 09:36 03-11-2014

Իրանը պատրաստ է ստորագրել միջուկային համապարփակ համաձայնագիրը՝ մեկ պայմանով

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջազգային «վեցյակի» հետ ստորագրելու իրանական միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համապարփակ համաձայնագրի փաստաթղթի տակ՝ մեկ պայմանով, հաղորդում է Ria Novosti-ն: «Իրանը պատրաստ է «վեցյակի» հետ ստորագրելու համաձայնագիրը, եթե նրանք պաշտոնապես ճանաչեն խաղաղ միջուկային էներգետիկա ունենալու Իրանի իրավունքը»,-Նորվեգիայի արտգործնախարար Բյորգե Բրենդեի հետ հանդիպմանն ասել է Զարիֆը: Իր հերթին, Նորվեգիայի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի և «վեցյակի» միջև նոր համաձայնությունները նոր հնարավորություններ են ընձեռում Եվրամիության հետ Թեհրանի կապերի ամրապնդման համար: Բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է նոյեմբերի 11-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում: Բանակցությունների նախօրեին եռակողմ հանդիպում տռեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ԵՄ արտաքին դիվանագիտության արդեն նախկին ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարա Մոհամադ Զարիֆի միջև:

Նմանատիպ նյութեր