211652_close_icon
views-count12915 դիտում article-date 11:54 30-01-2015

Զորամասում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր կան. նախնական վարկածով՝ նրան ծեծել, հետո կախել են

Երեւանի N ուսումնական զորամասի մարզահրապարակում հունվարի 29-ին, ժամը 06:35-ին կախված վիճակում հայտնաբերված զինծառայող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մարմի վրա բռնության հետքեր կան, ինչը ենթադրում է, որ նրան ծեծել են, հետո՝ կախել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա համագյուղացիները: Վերջիններիս խոսքով՝ ակնհայտ է, որ տղային կտտանքների են ենթարկել, բայց դեռ հստակ վարկած չկա, թե որը կարող է նման դաժան սպանության վարկած լինել: «Այդ տղան նվիրված էր իր ծառայությանը ու պատրաստ էր կյանքը տալ հայրենիքի համար ու այսօր նման երիտասարդին նման դաժանությամբ սպանում են: Հայրենիքի համար զոհվելու դեպքում գուցե ինչ-որ չափ արդարացված կլիներ նրա մահը, բայց ոչ ոք չի կարողանում համակերպվել նման կորստի հետ: Մենք խնդրում ենք գտնել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորին կամ մեղավորներին»,- պահանջեցին նրանք: Մինչեւ այդ Նիզամիի գյուղապետ Հարություն Կարապետյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում նշել էր, որ, որ Հայկազը սիրով է ծառայել, շատ համեստ եւ կյանքը սիրող երիտասարդ էր, հետեւաբար՝ նրան ճանաչողները չեն կարողանում համակերպվել այդ լուրի հետ եւ շոկային վիճակում են: Ավելին` Հայկազը ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որից հետո ընդունվել էր ուսումնական զորամաս: Հայկազը ընտանիքի ավագ որդին էր եւ իրենից փոքր եւս 2 եղբայր ունի: ՊՆ մամուլի ծառայությունից էլ տեղեկացել էինք, որ ուսումնական զորամասի մարզահրապարակում Հայկազ Արկադիի Բարսեղյանը պտտաձողի վրա պարանով կախված վիճակում է հայտնաբերվել: Դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից էլ ավելի ուշ հայտնել էին, որ փաստի առիթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում ապահովելու դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերեւույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր