934 դիտում
21:42 30-01-2015
Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել եւ հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի եւ Վայոց Ձորի վեցական համայնքներում:
Հավանություն է տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ մեկ միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաեւ «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված եւ 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
655 դիտում
19:54 04-05-2015
Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
991 դիտում
21:20 20-05-2016
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ
1328 դիտում
14:11 14-03-2014
Կառավարությունը հաստատեց «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն
Այս բաժնից
1213 դիտում
12:18 08-01-2025
Թմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
1000 դիտում
10:53 08-01-2025
Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն