211652_close_icon
views-count2267 դիտում article-date 09:09 31-01-2015

Հնարավոր է՝ բանկային համակարգում սնանկացումներ կունենանք. Է. Սանդոյան. 168 Ժամ

«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի՝ մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, որը միջպետական համաձայնագրում ֆիքսված է ոչ թե միջազգային բանաձևով, ինչպես ամբողջ աշխարհում է գազի գինը կապված նավթի գնի հետ, այլ, չգիտես ինչու, պայմանավորվում է Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ: Ու եթե դրամն արժեզրկվի, գազը թանկանալու է: Ըստ Է. Սանդոյանի՝ պետք է որակական լուծումներ գտնել, բանկային գործունեության կարգավորման ժամանակից մեխանիզմներ ներդնել, այնինչ ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում: ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ, դրանից նվազն իրավունք չունի քաղաքացիության: Այսինքն ո՞վ ասաց, որ խոշոր բանկը լավ բանկ է, դա շուկան պետք է որոշի: 2000-3000 որակյալ աշխատատեղ ենք կորցնելու, որոնք լուրջ մասնագետներ են, ուսում ստացած, վերապատրաստում անցած, փորձ ունեցող: Մեր համակարգը վատը չէ, իսկապես լավն է: Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր