1215 դիտում
10:12 03-02-2015
ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն չունի և չի էլ ունենա. Է. Սանդոյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, անդրադառնալով տնտեսության ներկայիս վիճակին և դրա վրա ԵՏՄ-ի հնարավոր ազդեցությանը, ասել է, որ ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն այս գործընթացների նկատմամբ չունի և չի էլ ունենա: Տնտեսական քաղաքականության իմաստով ոչ մի վատ բան չկա, այսինքն՝ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը մեզ համար լրացուցիչ խոչընդոտ չի ստեղծում, առավել ևս, որ միջկառավարական բանակցությունների ընթացքում որոշակի լուծումներ գտնվեցին: 2015-ին, եթե որևէ լավ բան չլինի, ապա վատ բան ԵՏՄ-ի անդամակցության գործոնի ներքո չի լինելու: Ըստ նրա՝ այսօրվա ճգնաժամային հատվածում, իհարկե, հեշտանում են առևտրային կապերը, բայց եթե այսօր ռուբլու և դրամի փոխարժեքի տարբերության միտումների տեսակետից դիտարկենք, իհարկե, վատթարացում կլինի՝ կնվազեն դեպի ՌԴ մեր արտահանման ծավալները, ներդրումները ՌԴ–ից, թեև հակառակն էր սպասվում, կնվազեն տրանսֆերտները:
Նա նաև նշել է, որ ակնհայտ է, որ ռուսական ապրանքների ներմուծումը ՀՀ կընդլայնվի, որովհետև ոչ թե ներմուծման փոխարինման զարգացում կունենանք, այլ հակառակը՝ այնտեղ ռուբլու այսչափ արժեզրկվելու պարագայում՝ ցանկացած ապրանքի ինքնարժեք դառնում է ավելի մրցունակ, քան ՀՀ-ում արտադրվող ցանկացած ապրանքինը: Ինչո՞ւմ է կայանում մեր ծուղակը, եթե մենք թույլ տանք դրամի պարիտետային արժեզրկում, իսկ այսօր ԿԲ-ն բոլոր միջոցներով փորձում է պաշտպանել դրամը, դա կարող է ձևավորվել 730-740 դրամ 1 դոլարի դիմաց փոխարժեքով: Եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ում գնաճի զսպումը չի հաջողվելու իրականացնել, և գնաճը կարող է հասնել 20%, ապա կարող ենք վերահաշվարկել ու, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումն ու այնտեղի գնաճը, կարող ենք ունենալ մոտ 650-680 փոխարժեք, որով կարող ենք մրցունակությունը վերականգնել միայն մոնետար գործոնի տեսանկյունից: Սակայն մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որովհետև մենք էներգառեսուրսներ ներմուծող երկիր ենք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2264 դիտում
09:09 31-01-2015
Հնարավոր է՝ բանկային համակարգում սնանկացումներ կունենանք. Է. Սանդոյան. 168 Ժամ
1387 դիտում
22:16 15-07-2024
Թրամփի դեմ մահափորձը որևէ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա․ Միլլեր
1713 դիտում
08:55 06-10-2015
Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար. «168 ժամ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը