211652_close_icon
views-count1915 դիտում article-date 13:40 31-01-2015

Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվար ամսվա ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»: Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, Իսպանիայի արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանում ներկայացված կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:

Նմանատիպ նյութեր