211652_close_icon
views-count1728 դիտում article-date 09:57 03-02-2015

Սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերությունը՝ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ թերևս միայն Հայաստանում կարող է այնպես պատահել, որ սնանկ ճանաչված ընկերությունը երկրի հազար խոշոր հարկատուների ցուցակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնի: «Արմավիա» ավիաընկերությունը 2014 թվականի հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 7 միլիարդ 176 միլիոն 510 հազար դրամ հարկային վճարումներով: Հիշեցնենք, որ նախկինում հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիան» իր չվերթները դադարեցրել է դեռևս 2013 թվականի ապրիլի 1-ից։ Իսկ այս տարվա աշնանը ընկերությունը սնանկ է ճանաչվել: Ընկերությունն ունի մոտ 130 պարտատեր, որոնց թվում են ընկերություններ, բանկեր, նախկին աշխատակիցներ և հարկային ծառայությունը: Փաստորեն, կուտակած պարտքերի մի զգալի մասը վճարելով՝ մեխանիկորեն «Արմավիան» հայտնվել է խոշորների ցանկում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր