211652_close_icon
views-count6723 դիտում article-date 09:32 24-12-2016

Սնանկ ճանաչված ընկերությունը 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թ՞ե ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ալյոտիգ» ընկերությունը, որը Հայաստանում խնդրահարույց Ողջիի, Փխրուտի և Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ պետք է զբաղվեր, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել։ Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել։ Տեղեկացնենք, որ դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության և կառավարության միջև «Մտադրությունների մասին» կնքված հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»–ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում։ Անցած տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը, ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը։ Փաստորեն պատգամավորները չէին սխալվել։ Արդյունքում՝ այսօր դեռ անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թ՞ե ոչ։ Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել էր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր