211652_close_icon
views-count3609 դիտում article-date 11:58 03-02-2015

Իրանը սեփական արտադրության 4-րդ արբանյակն է ուղեծիր դուրս բերել

Իրանցի մասնագետները նախօրեին հաջողությամբ ուղեծիր ուղարկեցին սեփական արտադրության 4-րդ՝ «Ֆաջր» արբանյակը: Այս մասին հաղորդել է Իրանի պետական՝ IRINN TV հեռուստաալիքը: Նոր արբանյակը հագեցած է GPS նավիգացիոն համակարգով: Այն ուղեծիր է դուսր բերվել «Սաֆիր» հրթիռակրի օգնությամբ: Արբանյակը հետախուզական է և աշխատում է արևային էներգիայով: Այն տարբերվում է նախկին արբանյակներից: Մասնավորապես, նրա վրա տեղադրված են միկրոշարժիչներ, որոնք թույլ են տալիս արբանյակին փոխել թեքումը ուղեծրի նկատմամբ: Բացի այդ, արբանյակի ֆունկցիաներից մեկը լինելու է չափագրական լուսանկարումը:

Նմանատիպ նյութեր