2897 դիտում
20:39 26-09-2016
Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր
Հնդկաստանն ութ արբանյակ է դուրս բերել երկրամերձ ուղեծիր: PSLV կրող հրթիռի մեկնարկը տեղական ժամանակով ժամը 09:12-ին տրվել է Անդհրա-Փրադեշի նահանգի Շրիհարիքոթ տիեզերակայանից, տեղեկացնում է NDTV-ն:
Ուղեծիր դուրս բերված արբանյակներից երեքը պատկանում են Հնդկաստանին, երեքը՝ Ալժիրին, մեկական Կանադային և ԱՄՆ-ին: Արձակման առանձնահատկությունն այն է, որ արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերևութաբանական արբանյակն աշխատելու է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հնդկական երեք արբանյակներից երկուսը պատրաստված են տիեզերական տեխնիկան ուսումնասիրող ուսանողների կողմից, որոնք այդպիսով գործնական փորձ են ձեռք բերել:
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
10:05 25-07-2022
Իրանը նոր արբանյակ կուղարկի ուղեծիր
964 դիտում
13:44 28-01-2024
Իրանում առաջին անգամ միաժամանակ ուղեծիր է արձակվել 3 արբանյակ
3609 դիտում
11:58 03-02-2015
Իրանը սեփական արտադրության 4-րդ արբանյակն է ուղեծիր դուրս բերել
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
487 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1096 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN