211652_close_icon
views-count1023 դիտում article-date 15:55 03-02-2015

Հայաստանն ու Բելառուսը խորացնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյի Մինսկում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես` անդրադարձ կատարվեց դեղերի քաղաքականությանը և շրջանառությանը: Նշվեց, որ Բելառուսում լուրջ հաջողություններ են արձանագրվել փոխպատվաստման ոլորտում: Գերակա ուղղություններով հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով որոշում կայացվեց երկու երկրի փոխնախարարների ղեկավարությամբստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր: Ծրագրվում է հետագայում կազմակերպել հայ-բելառուսական առողջապահական ֆորում: Արմեն Մուրադյանը հրավիրել է Վասիլի Ժորկոյին այցելել Երևան` ծանոթանալու մեր երկրի առողջապահական համակարգին: ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց փոխպատվաստման կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ վիրասրահների պայմաններին: Քննարկվեցին օրգանների փոխպատվաստման Բելառուսի ձեռք բերած հաջողությունները, կարևորագույն այս ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից իրականացվող մեծածավալ ծրագրերը:

Նմանատիպ նյութեր