211652_close_icon

ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությունը. Սպիտակ Տուն

views-count1815 դիտում article-date 13:51 03-02-2015
Նախագահ Բարաք Օբաման նախկինի պես գտնում է, որ իր վարչակազմը պետք է մշտապես ուսումնասիրի Ռուսաստանում Պուտինի ռեժիմը հետագայումէլ մեկուսացնելու ռազմավարությունը, որպեսզի ստիպի նրան փոխելու իր դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սպիտան Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը: Էռնեսթի խոսքով՝ Օբաման մի քանի անգամ կրկնել է, որ ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարությունը հաջողություն ունի, և այդ են վկայում ռուսական տնտեսության թուլացումը, ռուբլու անկումը: «Ռուսաստանի տնտեսությունը մեծ հարված ստացավ այն ռազմավարական որոշումների արդյունքում, որոնք կայացրեց հենց Պուտինը»,-ասել է Սպիտան Տան ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր