4199 դիտում
21:12 16-03-2020
Այս պահին մեկուսացված են ավելի քանի 300 հոգի, մեր հաշվարկներով 400 հոգու էլ մեկուսացնելու հնարավորություն ունենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վատագույն զարգացման դեպքում ունենք պատկերացում, թե որ բուժհաստատությունում քանի հիվանդ ենք տեղավորելու և ինչ պայմաններում։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի այն հարցին, եթե վարակվածների ու մեկուսացվածների թիվն ավելանում է, ապա մենք համապատասխան հիվանդանոցային պայմաններ ունե՞նք, թե ոչ ։
«Դեռ փետրվարն էր, երբ մենք «Նորք» ինֆեկցիոնը սկսեցինք ազատել մյուս տեսակի բոլոր հիվանդներից։ Բոլորին տեղափոխեցինք այլ հիվանդանոց՝ նախատեսելով, որ դա անհրաժեշտ է լինելու միայն կորոնովիրուսի վարակվածության դեպքերի համար։ Պատրաստ 2-րդ հիվանդանոցը նույնպես ունենք, և 3-րդ ու 4-րդ ռեզերվը՝ նույնպես։ Այս բոլորն իրար հետ 1000-1500 տեղի մասին է խոսքը և մենք հույս ունենք, որ մեր պլանավորած առաջին թիվը չենք անցնի»,-նշեց վարչապետը։
Նրա խոսքով, այս պահին ավելի քանի 300 հոգի մեկուսացված են և իրենց հաշվարկներով ունեն 400 հոգու մեկուսացնելու պոտենցիալ։ Վարչապետն ասաց նաև, որ ոչ բոլոր երկրներն են մեկուսացման քաղաքականություն վարում։
«Մենք եկել այն եզրահանգմանը, որ շարունակում ենք մեկուսացման քաղաքականությունը, դրանից հրաժարվելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Ն․ Փաշինյանը։
Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=3&v=Vl2GgQqDut8&feature=emb_logo]Tert.am-[/url]ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18993 դիտում
12:29 16-03-2020
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան
22480 դիտում
15:41 14-03-2020
Այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20480 դիտում
23:48 20-07-2014
Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջները մի քանի մարտական հաշվարկներով չեն կարողանում մարել կրակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»