211652_close_icon
views-count2214 դիտում article-date 12:49 03-02-2015

Գիշերը վատացել է 5,6 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Առուշանյանի մոր ինքնազգացողությունը. նրանք հացադուլը փոխարինել են նստացույցով

5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված «Մանանա Գրեյն»-ի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի մոր ինքնազգացողությունն այս գիշեր վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Վերջիններս դադարեցրել են 15 օր շարունակվող հացադուլը եւ բողոքի ակցիան շարունակում են նստացույցի տարբերակով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ա. Առուշանյանի հարազատները: Թեեւ Աշոտ Առուշանյանի մոր հետ հունվարի 31-ին զրուցել էր նախագահ Սերժ Սարգսյանը եւ խոստացել նրանց ընդունել վճռաբեկ դատարանի որոշումից հետո, բայց նրանք նամակով դիմել են նախագահին, որ իրենց մինչեւ այդ լսի: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը որոշումը թողել էր անփոփխ: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ա. Առուշանյանի ընտանիքի անդամները Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտ Առուշանյանը պատմել էր, որ որդին 2 տարի և 6 ամիս է՝ անհիմն անազատության մեջ է: Նրա խոսքով՝ իր որդին ՀՀ-ի լավագույն ուսանողներից մեկն է եղել, ով ոսկե մեդալով ավարտել է Ալեք Մանուկյան անվան վարժարանը, ԵՊՀ-ի մագիստրատուրան: Իսկ աշխատանքի անցնելուց հետո որդուն մեղադրել են «Մանանա Գրեյ»-ից 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու մեջ, իբր թե համակարգչի միջոցով հանցագործներին տեղեկություն է հաղորդել: Լավրենտ Առուշանյանը նշել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի հիմնավորել մեղադրանքը եւ որդուն դատապարտել է ոչ թե ապացույցների հիման վրա, այլ վարկածի:

Նմանատիպ նյութեր