6578 դիտում
16:44 03-02-2015
Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար պետք է փաստաթղթերն անձամբ ներկայացնել ՀԵՀ-ին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցում է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը:
Հիշեցնենք, որ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անձամբ պետք է դիմում-հայտ ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 13-ն է։
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, 3։4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):
Դիմում-հայտը ներբեռնել հետևյալ հղմամբ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2003
Նշենք, որ ծրագիրը շարունակական է, և հետագայում Երիտասարդական հիմնադրամը կներգրավի սահմանապահ այլ համայնքներ։
Նմանատիպ նյութեր
3458 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
28458 դիտում
15:37 06-10-2017
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է
10813 դիտում
16:40 16-02-2017
Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից